Մեր մասին

www.revan.am Հայաստանում անշարժ գույքի մասնագիտացված կայք է: Այն ապահովում է տեղական անշարժ գույքի շուկայի մասին լիարժեք և բազմակողմանի տեղեկատվություն: Կայքում տեղադրված ցանկացած տեղեկատվություն կանխավ ստուգվում և հաստատվում է մասնագետների կողմից: 
Կայքում ներկայացված է Հայաստանի անշարժ գույքի մեծ մասը: Դուք կարող եք ընտրել ցանկացած գործակալի, որի հմուտ աշխատանքային փորձը թույլ կտա վաճառել/գնել կամ վարձել/վարձակալության հանձնել Ձեր անշարժ գույքը: Եթե Դուք ցանկանում եք վաճառել կամ վարձակալության հանձնել Ձեր անշարժ գույքը, ապա կարող եք անվճար տեղադրել Ձեր հայտարարությունը www.revan.am կայքում: Կայքը անընդմեջ թարմացվում է:

"ՌԵՎԱՆ" ընկերության նպատակն է հնարավորություն ստեղծել գործակալների համար  ընդլայնելու իրենց բազմաֆունկցիոնալ աշխատանքը անշարժ գույքի ոլորտում: Հաճախորդներին հնարավորություն է տրվում ճիշտ և որակյալ ընտրություն կատարելու ցանկացած անշարժ գույք գնելիս, վաճառելիս կամ վարձակալելիս` անվճար խորհրդատվություն ստանալով փորձառու և արհեստավարժ գործակալներից: